Քլինթոնն ու Էշթոնը ողջունել են Իրանի առաջարկը
Իրան
ԱՄՆ և Եվրամիության արտաքին գերատեսչությունների ղեկավարները զուսպ լավատեսություն են արտահայտել բանակցությունները շարունակելու Իրանի առաջարկի վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, բանակցությունները վերսկսելու առաջարկ է եղել Թեհրանի կողմից Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին ուղղված նամակում։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Քեթրին Էշթոնը համարում են, որ իրանական կողմի նամակը կարող է էական առաջընթացի սկիզբ հանդիսանալ։
Իրանի ուղարկած նամակում բանակցությունները շարունակելու առաջարկը հիմնավորվել է պաշտոնական Թեհրանի՝ հարցի կարգավորման «նոր նախաձեռնություններ» ունենալու հանգամանքով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ