«Քաղաքական ուժերը փորձում են իրենց օրակարգին ծառայեցնել ցանկացած հավաք»
Բլոգոսֆերա
Քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շանթի ու մյուս քաղբանտարկյալների պաշտպանությանը նվիրված երթն այսօր բազմազան էր ու ներկա էին հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Այդքան մարդ հավաքվել էր «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» կարգախոսի ներքո: Սակայն կան քաղաքական հայտ ներկայացրած ուժեր, որոնք փորձում են բոլոր տիպի նախաձեռնությունների ժամանակ հանդես գալ քաղաքական հայտարարություններով ու իրենց օրակարգին ծառայեցնել ցանկացած հավաք: Հարգելի պարոնայք, դա բոլորովին հաջողված ճանապարհ չէ, ցանկացած քաղաքացիական դիմադրություն երբ ծառայեցվում է որևէ քաղաքական գործընթացի, դատապարտված է : Դուք քաղբանտարկյալներին վնասում եք, այլ ոչ օգնում, միևնույն ժամանակ ցուցադրելով իրավական գրագիտության պակաս ու քաղաքական ամբիցիաներ: Զերծ մնացեք նման վարքից ու փորձեք գործել ավելի գրագետ ու ներառական, հակառակ դեպքում այսօրվա հավաքված հանրույթից կմնան միայն մեկ քաղաքական ուժի համակիրներ: Նման իրավիճակ արդեն Հայաստանում եղել է, մի խոսեք միակ մաքուրի ու միակ անքննելիի բարձունքից»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ