«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանն իրականում խանգարում է արտադրողին՝ նպաստելով «Սթար»-ի սեփականատերի հարստացմանը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցից տեղեկացել են, որ «Սթար» սուպերմարկետի ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների և անհատ ձեռներեցների համար պատրաստել է նոր պայմանագրեր: Ըստ նոր փաստաթղթերի՝ նախատեսվում են բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրությունների դուրս մղմանը շուկայից:
Պայմանագրի կետերից մեկն այն է, որ «Սթար»-ի յութաքանչյուր խանութում ապրանքի վաճառքի տեղ ունենալու համար մատակարարը պետք է վճարի տարեկան 50.000 դրամ նաև 10.000 դրամ՝ յուրաքանչյուր ապրանքատեսակի համար, դրան գումարած ամբողջ շրջանառության 6%-ը՝ չհաշված այլ վճարներ: Փաստորեն, մանր ու միջին բիզնեսներին խրախուսելու կառավարության խոստումները հերթական դեմագոգիան են: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրականում խանգարում է արտադրողին՝ նպաստելով «Սթար»-ի սեփականատեր Աֆանդյանի նման հղփացածի հարստացմանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ