Աշխարհ Աշխարհ: Երեկվա իմաստը. Ֆեյսբուքը` երեկ
Բլոգոսֆերա
Էդգար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆեյսբուքը երեկ: 10.01.2014
Աշխարհ Աշխարհ...: Երեկվա իմաստը:
ՀՀ-ում հանրահավաքները կորցնում են իրենց իմաստը: Երեկվա հանրահավաքը դրա վառ օրինակն էր: Տեսնես երեկվա միտինգից , որոշ այսպես ասած մարդիկ, որքան գումար ստացան: Մարդկանց կողմից կազմակերպվող հանրահավաքները սկսում են նմանվել աղանդավորական կազմակերպությունների: Սկզբից ասում են ուրիշ բան, հասնում են հանրահավաքի վայր, հիմնովին ուրիշ քայլերի են դիմում:
Րաֆֆի Հովհաննիսյանը ներողութնույն է խնդրում այն քաղաքացիներից ում չի հասցրել բարևել ԱՄՆ-ից վերադարնալուց հետո: Այո՛ , Այո՛ նա Հայաստանում է: Ասեմ ավելին մասնակցում է անհասկանալի միտինգների, որտեղ գաղափարական ոչինչ չկա: Րաֆֆի Հովհաննիսյանը սատար է կանգնում Սաքունցին: Մի իրավապաշտպան կազմակերպության գլխավորը, մյուս իրավապաշտպան կազմակերպության գլխավորին սատար պետք է կանգնի բա ոնց:
Զարուհին մի սուրբ գործ չէր կատարել, որ վերջնականապես նմանվի Րաֆֆին: Րաֆֆին բոլորիս ամանորը ԱՄՆ-ից շնորհավորեց չէ՞, հիմա էլ Զարուհին գնացել է ԱՄՆ, որ ինչ-որ տոն այնտեղից շնորհավորի: Մենք էլ գլուխ ենք ջարդում, թե ինչո՞ւ է մեր Զարուհին գնում USA: Զադնի չդնես Փոստանջյան ջան, կարևորը իդեալին նմանվելնա:
Շանթ Հարությունյանը դուրս է եկել հացադուլից: Այս լուրը մի քանի վայրկյանում տարածվեց ամբողջ ֆբ-ով: Հետո տեղեկացանք, որ նա վատացել է: Չնայած նրա գործողությունները իռացիոնալ են, սակայն ես նրան առողջություն եմ մաղթում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ