Ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիա
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստի ընթացքում պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել: Այս մասին հայտնում է eer.ru-ն։
Ծեծկռտուքը տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» և ընդդիմադիր՝ «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» անդամների միջև:
Միջադեպն սկսվել է այն բանից հետո, երբ Հանրապետական խմբակցության պատգամավորներն իրենց դժգոհությունն են հայտնել օրենքում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ, ինչն էլ իշխող կուսակցության պատգամավորների հետ վիճաբանության առիթ է դարձել։
Մեծ դժվարությամբ է հաջողվել կողմերին բաժանել իրարից, այն էլ` շենքի անվտանգության աշխատակիցների միջոցով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)