ԱՄՆ–ն Կենտրոնական Ասիայում նարկոթրաֆիքինգի դեմ պայքարում կխորհրդակցի ՀԱՊԿ-ի հետ
ԱՄՆ
Միացյալ Նահանգները նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ հայտարարելով, որ Կենտրոնական Ասիայում թմրամիջոցների թրաֆիքինգի դեմ պայքարելու է նոր թափով։ Այն նպատակ ունի բարելավել Աֆղանստանի և տարածաշրջանի երկրների միջև թմրանյութերի վաճառքը կանխելու և այդ երեկրները որպես տարանցիկ երկիր բացառելու համար։
ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղարի օգնական Ուիլիամ Բրոունֆիլդը Վիեննայում կայացած Փարիզյան պակտի նախարարական երրորդ համաժողովի մասնակցիներին ներկայացրել է նոր նախաձեռնության մանրամասները, ըստ որի ԱՄՆ–ն ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչության ենթակայության ներքո ծրագրում է ստեղծել հատուկ քննչական ստորաբաժանումներ, որը բաղկացած կլինի 20–25 մարդկանցից։ Նրանց հիմնական աշխատանքը լինելու է արդյունավետ քննությունների ացկացումը, քրեական գործերի հարուցումն ու նարկոմաֆիայի վերին ու միջին օղակների ներկայացուցիչներին մեղադրանքներ ներկայացնելը, հաղորդում է Вести.ru–ն։
Պետքարտուղարի օգնականը նաև հավաստիացրել է իր գործընկերներին, որ ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության հիմքի վրա շարունակելու է աշխատել այս նոր նախաձեռնության իրագործման համար։ Նա նաև խոստացել է այդ ծրագրի շրջանակներում լայնածավալ խորհրդակցություններ անցկացնել արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, հաղորդում է Итар-Тасс–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)