Չափազանց տխուր է, որ նոր պիտի կարդան ու ճանաչեն, թե ով էր Խեչոյանը
Բլոգոսֆերա
Անի Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵՐԿԻՐԸ' մանավանդ դժվար ճանապարհներ անցած, արհեստականորեն փոքրացված, պիտի զգոն, ուշադիր ապրի: Այն ամենը, ինչ կապված է Խոսքի, Գրի, արվեստի հետ, առաջնային է, գերկարևոր: Շատերն ինձ հետ չեն համաձայնի, բայց ես կուզեի, որ մեր Երկիրը և նրա բնակիչները ճանաչեն Մարդկանց, ովքեր իսկապե'ս Գրում են, Նկարում, Կատարում, մի խոսքով' Արարողներին: Տխու˜ր, չափազանց տխուր է, որ նոր պիտի կարդան ու ճանաչեն, հասկանան, թե ով էր Խեչոյանը... Սա ցավ է իսկական: Գրողի ֆիզիկական կորստից հետո նրա ոգեղեն ներկայությունը, ինչ խոսք, կհարատևի: Բայց մի անչափ կարևոր բան արդեն չի լինի: Մի օր պիտի հասկանանք ու ջարդենք այն կաղապարը' հնացած, թե գրողին մեռնելուց հետո են սիրում: Գրողին իր կենդանության ժամանակ հենց պիտի սիրենք' կարդալուց հետո: Մենք ունենք մեծ ու լավ գրականություն ԱՅՍՕՐ: Եվ էլ ավելի լավը կունենանք, եթե ճանաչենք այն' ԿԱՐԴԱԼՈՎ: Մեր երկիրը գանձ է կորցրել, մեծ գրողի, իսկ մարդիկ համարյա ոչինչ չգիտեն: Միայն անունն իմանալը քիչ է, մի վերնագիրն էլ: Ես գիտեմ, որ երբ ճանաչեն' կարդալով, Տիրոջ կամոք Հասկանան' ինչ են կարդում և գնան գրքի ետևից, կքչանան մեր այս կորուստները նաև...»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ