Այսօր լրանում է Էնցո Ֆերարիի ծննդյան 114–ամյակը
Այլ
Էնցո Ֆերարին «Ֆերարիի» մեջ միավորել է չորս հիմնական բաղադրիչ՝ սպորտային ավտոմեքենայի գեղեցկությունը, «Ֆորմուլա-1»-ի բնութագիրն ու ադրենալինը, «Ռոլս Ռոյսի» շքեղությունը և վերջապես՝ իր մեքենայի անհասանելիությունը նույնիսկ աշխարհի ընտրյալների համար:
Էնցո Անսելմո Ֆերարին ծնվել է 1898–ին՝ Մոդենայում: Նրա հայրը տան առաջին հարկում սեփական արհեստանոց ուներ: Հայրը շուտ է մահացել, և կրտսեր Ֆերարին ստիպված է եղել թողնել ուսումն ու զբաղվել հոր գործով, որպեսզի օգնի ընտանիքին։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնարկեց Էնցոյի մասնակցությունն ավտոսպորտին։ 1920-ին Էնցոն մասնակցել է «Ալֆա–Ռոմեո» ընկերության կազմակերպած ավտոմրցաշարերին։ Այստեղ նա աշխատել է 20 տարի՝ վարորդից դառնալով մինչև ընկերության ստորաբաժանման տնօրեն։ 9 տարի անց նա ղեկավարեց արդեն սեփական՝ «Սկուդերիա Ֆերարի» ընկերությունը։ Իր մրցաշարային կարիերան Ֆերարին թողեց 1932–ին՝ որդու ծննդից հետո։ Պատերազմից հետո ընկերությունն արդեն կոչվեց Ֆերարիի անունով։
1939–ից հետո նրա ընկերությունն առանձնացավ «Ալֆա–Ռոմեո»–ից, և ստեղծվեց առանձին՝ «Auto Avio Costruzioni Ferrari» ընկերությունը։ Սկզբում ընկերությունն արտադրել է միայն սարքավորումներ՝ ավտոմեքենաների համար։ Առաջին «Ֆերարի» անունով ավտոմեքենան՝ «Ferrari-125»–ը, ստեղծվել է 1946–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ