«Մենք շատ հաճախ դաժան ենք արարող արվեստագետների նկատմամբ» (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք շատ հաճախ դաժան ենք արարող արվեստագետների նկատմամբ, և մեր նետերը ուղղելով նրանց դեմ անխնա ոչնչացնում ենք նրանց, իսկ արդյունքում, ինչպես կասեր Լեոնիդ Ենգիբարյանը, աշխարհից պակասում են հրաշալի ստեղծագործությունները, լուսավոր զգացմունքները, ուրեմն նաև լուսավոր մարդիկ: Արվեստագետը այսօր ամենաանպաշտպանն է, և նրան հատուկ չէ պայքարի այն բիրտ ձևերը, որոնք հատուկ են սովորական մահկանացուներին: Եվ հենց դա է պատճառը, որ նրանք կարողանում են արարել ու ստեղծել արվեստ և չեն կարողանում մարտի գնալ: Մենք ամեն կորստի հետ ենք հասկանում, որ պահանջում ենք նրանցից ավելին, քան նրանք կարող են մեզ տալ: Հանգիստ թողնենք արվեստագետին ու չխանգարենք նրան արարել:
Ահա, թե ինչ եմ ես մտածում, երբ ամեն անգամ աչքիս առջև որբանում է մեր մշակույթը: Պայքարը հոգով պինդ ու ամուրների առաքելությունն է: Իսկ արվեստագետի առաքելությունը պայքարող մարդու հոգին զգալն ու կերպավորելն է:
P.S. Խոսքս չի վերաբերում միայն քաղաքական կամ քաղաքացիական պայքարին, այլ նաև կյանքի պայքարին, պայքար նենգության, չարության և սատանայի դեմ: Հաշվեք թե իրենց կյանքի պայքարում, որքան մեծ արվեստագետներ խորտակվեցին, չկարողանալով պաշտպանել իրենց իրավունքներն ու իրենց ու դադարեցին արարել: Այդ պայքարում նրանք անզոր գտնվեցին և ավաղ, հաղթեց սատանան»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ