«Բոլոր քաղաքակիրթ երկրների ԶԼՄ-ները Բաքվի ջարդերի մասին գրել են վրդովմունքով»
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1990թ ի հունվարի 13-19-ը Բաքվում սկսվեց հայերի կոտորածը:
Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի ջարդերի մասին գրել են վրդովմունքով: ԱՄՆ-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրերում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ