Օսկանյանական բառապաշարով մի ճառ' համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով
Բլոգոսֆերա
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.
«Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը։ Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել՝ ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և կուտակված փորձն ուսանողներին փոխանցելով, ինչպես արվում է շատ երկրների նախկին նախագահների կողմից։
Առաջին հարցազրույցին չարձագանքեցինք՝ մտածելով, որ մարդը փորձում է արդարացնել իր պաշտոնավարման ընթացքում ծագած շատ խնդիրներ և պարզապես ուզում է ամանորյա հետաքրքրություն մտցնել ներքաղաքական կյանքում։
Անկեղծ ասած՝ Քոչարյանից սպասում էինք քաղաքական լուրջ վերլուծություն, անդրադարձ Մաքսային միությանը, Ասոցացման համաձայնագրին, ղարաբաղյան հիմնախնդրին։ Բայց նման ոչ մի բան, փոխարենը՝ օսկանյանական բառապաշարով մի ճառ' համեմված վիրավորական արտահայտչամիջոցներով։ Եթե ցանկություն չուներ բանավիճել, կարող էր դա չանել։ Մանավանդ եթե խոսքը հիմնավոր ու համոզիչ է լինում, մարդ, որպես կանոն, վիրավորական բառապաշարի օգնությանը չի դիմում»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ