ԱՄՆ Մերիլենդ նահանգում նույնասեռական ամուսնություններն օրինականացվեցին, Նյու Ջերսիում՝ ոչ
ԱՄՆ
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգը հրաժարվել է օրինականացնել նույնասեռական ամուսնությունները։ Օրենսդիր մարմնի կողմից հավանության արժանացած օրինագծի նկատմամբ վետոյի իր իրավունքն է իրացրել Հանրապետական նահանգապետ Կրիս Կրիստին, հաղորդում է Reuters-ը։
Կրիստին, որը համարվում է երկրի փոխնախագահի հնարավոր թեկնածուն՝ նախագահական ընտրություններին Միտ Ռոմնիի հաղթանակի դեպքում, հայտարարել է, որ այդ հարցը պետք է լուծեն նահանգի բոլոր բնակիչները և կոչ է արել ընտրողներին հանրաքվե անցկացնել։
Նմանատիպ օրինագիծը նույն օրը հավանության է արժանացել Մերիլենդ նահանգում։ Երկարատև քննարկումից հետո նահանգի պատգամավորները կողմ են քվեարկել այդ օրինագծին, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամ, նահանգապետ Մարտին Օ’Մելլին հայտարարել է, որ ուրախ է նման որոշման համար։ Twitter միկրոբլոգում նա գրել է. «Սերը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքն է»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ 50 նահանգից 7-ը՝ Նյու Յորք, Մասաչուսեթ, Կոնեկտիկուտ, Վերմոնտ, Նյու Հեմփշիր, Այովա, Վաշինգտոն, արդեն օրինականացրել են նույնասեռական ամուսնությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)