Քրոուֆորդը դստերն արգելել է մոդել աշխատել
ԱՄՆ
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդն արգելել է իր 10–ամյա դստերը մոդել աշխատել։ Մայրական արգելքն ուժի մեջ կլինի յոթ տարի։ 45–ամյա սուպերմոդելը, որը համաշխարհային նորաձևության աշխարհ է մուտք գործել 16 տարեկանում, հայտնել է, որ իր աղջիկը դեռ չափազանց փոքր է հարթակ դուրս գալու համար։ Նրա դուստրը հովանավորվում է «Versace» նորաձևության տան կողմիցորի կառավարումը 1997–ին հիմնադրած Ջիանի Վերսաչեի մահից հետո անցել է նրա քրոջը՝ Դոնատելային։
«Աղջիկս շատ երիտասարդ է՝ կարիերայով զբաղվելու համար։ Աշխարհում այդ տարիքի աղջիկների համար շատ քիչ մասնագիտություններ կան։ Երբ նա 17 տարեկան դառնա, ես դրանում խնդիր չեմ տեսնի», – ասել է Քրոուֆորդը։
Սուպերմոդելի 12–ամյա դստեր դեբյուտը նորաձևության աշխարհում տեղի է ունեցել անցյալ ամիս՝ Միլանում բացված հագուստի և այլ պարագաների բուտիկի բացման ժամանակ, որտեղ ցուցադրվել են հատուկ 12 տարեկան երեխաների համար պատրաստված հագուստներ, հաղորդում է Вести.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)