Մաշտոցի պուրակում միաժամանակ ընթանում են թե՛ ապամոնտաժման, թե՛ կառուցապատման աշխատանքներ
Հասարակություն
Մաշտոցի պուրակում այս պահին ընթանում են կրպակների «պեմզաբլոկով» կառուցված հատվածների ապամոնտաժման աշխատանքներ, սակայն զուգահեռաբար շարունակվում է կրպակների շինարարական աշխատանքը։ «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների մի քանի տասնյակ ակտիվիստներ բանակցում են ոստիկանության աշխատակիցների, մասնավորապես՝ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հետ՝ փորձելով բացատրել, որ իրենց գործողություններն ապօրինի են։
Ակտիվիստները Լուրեր.com-ի թղթակցին իրենց վստահությունն են հայտնել, որ իրենց պայքարի արդյունքում կապամոնտաժվի կառուցապատված ողջ տարածքը։
Հիշեցնենք, որ արդեն 8-րդ օրն է, ինչ Մաշտոցի պուրակում նստացույց անցկացնող ակտիվիստները բողոքում են Աբովյան փողոցի ապամոնտաժված տաղավարները այդ պուրակում տեղադրելու դեմ: Նրանք իրենց բողոքը հիմնավորում են նրանով, որ այդ կրպակները աղավաղում են քաղաքի տեսքը: Բացի դրանից, ըստ ակտիվիստների, քաղաքապատարանն իրավունք չունի քաղաքի հատակագծով որպես կանաչ տարածք նախատեսված հատվածում շիրարարական աշխատանքներ իրականացնել' առանց դրա իրավական հիմքերը ներկայացնելու, որոնցից բխող որոշումը հաստատված կլիներ հանրային լսումների արդյունքում:
Քաղաքապետարան իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, փետրվարի 17-ին բնապահպաններին է ներկայացրել է 2011-ի դեկտեմբերի 13-ին հաստատված ճարտարապետական նախագիծը, որտեղ ասված է, որ Մաշտոցի պուրակում պետք է կատարվեն տաղավարների արդիականացման, նոր տաղավարների տեղադրման և կանաչ տարածքների վերականգնման աշխատանքներ: Սրա հիման վրա էլ մշակվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման նախագիծ և դեկտեմբերի 15-ին էլ տրամադրվել է կրպակների տեղադրման իրավունք:
Քաղաքապետարանի այն պնդումները, թե շինությունները հիմնական չեն, ակտիվիստներին համոզիչ չեն թվում, քանի որ ոչ հիմնական շինությունների դեպքում բետոնապատում չի կատարվում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը