«Քաղաքական գործընթացներն էլ արագիլից չեն բերվում, օդից չեն իջնում»
Բլոգոսֆերա
Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Իհարկե շատ ուրախալի է, որ հայ հասարակությունն, այդ թվում դրա մտավորական համարվող հատվածը հասկացել է և ընդունում է, որ երեխաներին արագիլը չի բերում, այլ դրանք հղացվում են բնական ճանապարհով և բնական օրինաչափությունների պատճառով: Սա կարելի է ահագին առաջընթաց համարել: Բայց կա հաջորդ քայլը, որին դեռ չենք հասել. քաղաքական գործընթացներն էլ արագիլից չեն բերվում, օդից չեն իջնում, այլ նույնպես ենթական են որոշակի օրինաչափությունների և տրամաբանության, և այս ոլորտում էլ կան «ծնողներ», այսինքն՝ մարդիկ, որոնք պատասխանատու են, և որոնց գործողությունները հանգեցնում են կոնկրետ հետևանքների: Պարզապես տվյալ դեպքում ծնողները շատ են՝ ճիշտ այնքան որքան քաղաքական դաշտում ներգրավված անձինք և խմբեր կան, իհարկե, տարբերակված պատասխանատվության չափով: Սա իմ արձագանքն էր այս պահին արդիական համարվող քաղաքական-տեղեկատվական-քարոզչական սյուժեին: Հիմա չեմ ուզում դեռ բացել ավելի: Հետագայում գուցե փորձեմ»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ