«Իշխանություն` ուղղահայաց և հորիզոնական»
Բլոգոսֆերա
Մովսես Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանության ուղղահայաց համակարգի պարագայում որևէ օղակ պարտավոր է ինչ-որ բան միայն վերադասին, վերադասն՝ իր վերադասին, և այդպես շարունակ: Ներքևի օղակների առջև վերևների պարտավորությունները խիստ սահմանափակ են, ընդհուպ մինչև՝ «կարող եմ քեզ հեռացնել, բայց քանի նոր հարսիկի պես հլու-հնազանդ ես՝ չեմ հեռացնի»:
Մյուսների՝ իշխանական համակարգում անմիջականորեն չներառված մարդկանց (շարքային քաղաքացիների) առջև իշխանական հորիզոնական համակարգի օղակներն անձնական մակարդակում պարտավորություն չեն կրում:
Այդ իսկ պատճառով առավել արդյունավետ է իշխանության հորիզոնական բաշխումը, որտեղ յուրաքանչյուրը մասնակցում է քաղաքականության իրացմանը:
Առաջին տարբերակում հանրությունը քաղաքականությանը որպես սուբյեկտ երկու դեպքում՝ ընտրությունների ժամանակ և հրապարակում /ցույց, հավաք և այլն/: Իսկ երկրորդ տարբերակում հնարավոր է յուրաքանչյուրի մասնակցություն ոչ թե ադմինիստրատիվ վարչահրամայական մոդելով, այլ՝ քաղաքացիական ընդհանուր դիրքորոշման շրջանակներում: Երևի սա էլ ժողովրդավարության նպատակներից մեկն է, որը դեռևս մնում է առավելապես որպես ցանկություն»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ