Ձերբակալվել է Կապիտոլիումի մոտ ահաբեկչություն նախապատրաստող անձը
ԱՄՆ
Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի մոտակայքում, որտեղ գտնվում է ԱՄՆ Կոնգրեսը, հակաահաբեկչական հետաքննություն իրականացնելու արդյունքում ձերբակալվել է մի տղամարդ, որը կասկածվում է ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։
Բնիկ Մարրոկացի, Վիրջինիա նահանգի բնակիչ 29-ամյա Ամին ալ-Խալիֆիին ձերբակալել են Դաշնային հետախուզությունների բյուրոյի գործակալները։ ԱՄՆ–ի իշխանությունների հաղորդմամբ, երիտասարդը պատրաստվել է իրեն պայթեցնել Կապիտոլիումի շենքի մոտ, հաղորդում է BBC Russian–ը։
ՀԴԲ–ի և ոստիկանության աշխատակիցները կասկածյալ ահաբեկիչին մի քանի շաբաթ շարունակ հետևել են։ Ամերիկյան իշխանությունները հավաստիացրել են, որ քաղաքացիներին այլևս վտանգ չի սպառնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)