Իրենց չարչու հոգեբանությամբ՝ այստեղ ամեն ինչ կարելի է անել. Մաշտոցի այգու պաշտպան (տեսանյութ)
Հասարակություն
Արդեն 9-րդ օրն է, ինչ մի քանի նախաձեռնությունների անդամներ և ակտիվիստ բնապահպաններ պայքարում են Մաշտոցի այգու կառուցապատման աշխատանքների դեմ` իրենց բողոքը արտահայտելով կառուցապատման տարածքում նստացույց անելով:
Երեկ, սակայն, ցուցարարները դուրս են բերվել կառուցապատման տարածքից: Կրպակների տարածքը առանձնացված է պատնեշով, որը հսկում են ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանության երեկվա գործողություններից հետո ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ դատական հայց է ներկայացնելու:
Լուրեր.com-ը զրուցեց Մաշտոցի պուրակի պաշտպանության ակտիվ մասնակից Արթուր Գրիգորյանի հետ` խնդրելով ներկայացնել այն իրավական հիքերը, որոնցով պատգամավորը կարող է հիմնավորել իր հայցը: Մանրամասները` տեսանյութում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը