ԳԴՀ–ի կյանքի մասին պատմող դրաման՝ Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակի հավակնորդ
Աշխարհ
Բեռլինում այսօր երեկոյան հայտնի կդառնա Բեռլինի կինոփառատոնի ոսկե և արծաթե արջերին արժանացած ֆիլմերի անունները։ Պոտսդամի հրապարակում գտնվող Բեռլինի պալատում սպասում են մոտ 1500 հյուրերի։
Կինոփառատոնի գլխավոր մրցանակի հավակնորդ է համարվում Barbara ֆիլմը, որը Գեմանիայի դեմոկրատական հանրապետության կյանքի մասին դրամա է։ Ֆիլմը հավանության է արժանացել բոլորի կողմից, նույնիսկ՝ կինոքննադատների։ Գերմանացիները մեծ հույսեր ունեն այդ այդ ֆիլմի հաղթանակի հետ կապված, քանի որ 2004–ից հետո Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակը չի ստացել գերմանական որևէ ֆիլմ։ Կինոփառատոնում 16 եվրոպական խաղարկային ֆիլմեր են ներկայացվել։ Արտասահմանյան ֆիլմերի շարքում ներկայացված է նաև Բիլի Բոբ Տորնտոնի «Ջեյն Մենսֆիլիդի մեքենան» կինոնկարը։
Հաղթողների անունները պարզ կդառնան երեկոյան 22։00–ին, հաղորդում է Вести.ru–ն։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում