Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Ֆելիքսը հուզվեց երջանկությունից… Հարի Քեյնը գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն (տեսանյութ) Մայիսի 8-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը․ Կարապետյանն Ալեն Սիմոնյանին Ռուսաստանը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադար է հայտարարել Վարչապետը մայիսի 8-ից կգտնվի արձակուրդում Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինը Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում (լուսանկարներ) Ո՞վ է ԲՀԿ վարչապետի թեկնածուն.Սուրենյանցի բացահայտումը (տեսանյութ) Փարիզը ռազմական ուժ է տեղափոխում Մերձավոր Արևելք (տեսանյութ) 

«Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս մեջ, հարուստ սեղանների շուրջը». Նժդեհի խոսքը` ուղղված ժողովրդին

Բլոգոսֆերա

1920 թ.-ի սեպտեմբերի 17-ին

Ես Դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, որ գա, շուտ գա կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումները, քո խայտառակությունը, քո բարոյական անկումը:

Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին... Դու քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարին դավաճանում ես՝ մենակ թողնելով:
Ժողովուրդ, քեզ հետ խոսողը քո հրամանատարն է, քո վիրավոր, սրտից զարկված հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ հանուն քո ինքնապաշտպանության, հանգստացած չի պատյանի մեջ:

Լսիր, մի ավելորդ, գուցէ և վերջին անգամ նա դիմում է քեզ, խոսում է քեզ հետ: Նա ասում է. Քո սև ու նեղ օրերին, երբ հայակեր Գեղվա և Օխչիի ձորերը, երբ Բարգուշատի և Հաքցարու մեջ սպառնացել էին քո կին ու երեխաների արյունով քո երկիրը ներկելու, դու կանչեցիր ինձ և ես հասա քո կանչին: Ասա, ժողովուրդ, այն օրերից քո երկիրը մնա՞ց մի բարձր սար, մի քար, որի վրա ես դրած չլինեմ իմ հոգնած գլուխս: Ասա, դու ինձ տեսա՞ր մի օր, մի ժամ անհոգ, հանգիստ: Դու ինձ տեսե՞լ ես փափուկ տեղաշորիս, հարուստ սեղանների շուրջը: Դու լսու՞մ ես, քարերը, քարերը աղաղակում են, ասում ոչ: Ասա, մնա՞ց մի բան, որ խնայեի, չզոհաբերեի քո ազատության, քո փրկության, քո փառքի համար: Քո դաշտերում, քո հողի վրա իմ արյունն է թափվել: Դեռ չի փակվել թշնամու ինձ հասցրած վերքը, իսկ քոնը, ժողովուրդ, քո հասցրածը միշտ թարմ պիտի մնա ու հազար վերքերի ցավով պիտի մորմոքա:

Ժողովուրդ, այսօր, երբ ադրբեջանյան դրամներով կաշառված բոլշևիկները՝ քո գերեզմանափորները, կեղծ ու պատիր խոստումներով քո դուռն են բախել և քո ձեռքով պղծած աղ ու հացիդ են սպասում, դու դավաճանաբար լքում ես, մենակ թողնում քո հրամանատարին: Այդ հերիք չէ, քո լրտեսներն ու ահաբեկիչները իմ գլուխն են փնտրում երեք միլիոնով Ադրբեջանին ծախելու: Ապերախտ ժողովուրդ: Քանի, քանի անգամ քո կինն ու երեխան կռվներից վերադառնալիս փաթաթվել են ձիուս վզով, համբուրել ձեռներս «փաշա ջան» կանչելով: Քանի, քանի անգամ փրկել եմ քեզ վերահաս վտանգից կոտորածից: Ինչ շուտ մոռացար իշխան Ղազարին, որի զորքերին պատերիդ տակից եմ քշել, վայ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը: Ժողովուրդ, կանցնեն օրեր, թշնամին քեզ զինաթափելուց, ղեկավարներիցդ զրկելուց հետո, երբ այլևս չի լսվի «ԱԺԴԱՀԱ ՓԱՇԱ» անունը, կսկսի հազար ձևով ու ճանապարհով բնաջնջել քեզ: Այն ատեն դու կվերհիշես քո հրամանատարին, որի սուրը յոթն անգամ մեծացրել էր քո երկիրը և քեզ համար բացարձակ ապահովություն ստեղծել, այն ժամանակ հայացքդ կբարձրացնես Խուստուփին ու նրա կատարին նստած սև ամպերին, կնայես, կկանչես, բայց հրամանատարիդ փոխարեն սարերիդ, ձորերիս թույլ արձագանքը կպատասխանի քեզ: Գուցե մի օր էլ թշնամուց հալածական սարերն ընկնես ու թափառումներիդ ժամանակ հանկարծ մի թփի տակ, մի ժայռի վրա իմ սառած դիակը գտնես, ծունկի գաս ու արյուն լացես:

Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ և խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երևա ինձ և Կապանը, և Գենվազը, և Գողթանը, և Գեղվաձորը: Իսկ մինչ այդ, հայացքդ մի կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սև ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:

Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ:

1920 սեպտ. 17
Խուստուփյան լեռներ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԺԴԵՀ

Վրույր Արծրունու ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ»Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»Կրեմլը արձագանքել է Լեհաստանի՝ ամենամեծ բանակը ստեղծելու ծրագրերինՌԴ տարածքից մի քանի ԱԹՍ մտել է Լատվիայի օդային տարածքԻսպանիան ցանկանում է արգելափակել ՄՔԴ-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցներըԳրեթե բոլոր գերատեսչություններում վերացվեց հանրային ծառայության 65 տարեկանի շեմը․ Արսեն Թորոսյան (տեսանյութ) Չինաստանը դեմ է հանդես է գալիս Նիկոլաս Մադուրոյին ԱՄՆ-ում բռնի պահելունԲրազիլիայի նախագահը ԱՄՆ-ում կբանակցի Թրամփի հետ Վան Ին Թրամփի այցի նախաշեմին հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքով Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ ՊեսկովՈւկրաինան դարձել է Եվրոպայում «սուպերմանրէների» բազմացման օջախԵՄ-ն կարող է պահանջել իջեցնել զորակոչի տարիքը Կիևին վարկ տրամադրելու համար․ ՊոլյանսկիՀարցումը ցույց է տվել, թե քանի եվրոպացի է ցանկանում ԵՄ-ի անջատումը ԱՄՆ-իցՖելիքսը հուզվեց երջանկությունից… Հարի Քեյնը գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն (տեսանյութ)Գազայի հատվածում զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդինՎեդիում մանկապղծության գործով ձերբակալված երկրորդ անձին՝ Արթուր Երեմյանին կալանավորեցին 2 ամսով Մայիսի 8-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՉինաստանում նախկին պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 19 միլիոն դոլար կաշառք ստանալու համարԵս ձեր համար Ալեն չեմ․ Սիմոնյանը պատասխանում է Նարեկ ԿարապետյանինԳերմանիայում բացահայտել են Զելենսկու հետ կապված նոր կոռուպցիոն սկանդալի մանրամասներըՏեներիֆեն վախենում է COVID-19 բռնկման վերսկսումից՝ հանտավիրուսի պատճառովՈ՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը․ Կարապետյանն Ալեն Սիմոնյանին ԱՄՆ-ում արձագանքել են Զելենսկու՝ Մոսկվային հարվածելու սպառնալիքինԵվրոպան հրաժարվել է Հունգարիայի համար նախատեսված միջոցները լիովին ապաբլոկավորելՖրանսիայի Պետական ​​խորհուրդը Եվրոպային կոչ է արել հաշվի առնել Ռուսաստանի շահերը ՈւկրաինայումԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Բժիշկը նշել է՝ օրական քանի միզարձակումն է համարվում նորմալՌուսաստանը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադար է հայտարարել Դիետոլոգը բացատրել է՝ ինչու է առավոտյան սուրճից հետո քնկոտություն առաջանումԳրիգորի Լեպսը հրապարակել է 16-ամյա որդու լուսանկարըReuters․ Թրամփի միգրացիոն արշավը Մինեապոլիսում կաթվածահար է արել ծանր հանցագործությունների դեմ պայքարըՌուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Զելենսկու արած սպառնալից հայտարարությունների պատճառով Վարչապետը մայիսի 8-ից կգտնվի արձակուրդում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Մասնագետը նշել է՝ որ ֆիզիկական վարժություններն են լավագույնը հեռավար աշխատողների համարBloomberg․ Չինաստանը սպառնում է խլել Եվրոպայի վերջին տեխնոլոգիական առավելություններըNASA-ն մայիսի 12-ին դեպի ՄՏԿ կուղարկի հերթական Dragon տիեզերանավըԱրևմուտքում գնահատել են Մեդվեդևի՝ Եվրոպայի «կենդանական վախի» մասին խոսքերը Ռումինիայի հրեական գերեզմանատանը հայտնաբերվել է Ադոլֆ Հիտլերի գերեզմանըՕպերային երգիչը դատի է տվել Առաջին ալիքին՝ КВН-ի կատակի պատճառովԱղջիկը 24 ժամում քրոջ համար ավարտական զգեստ է կարել ու պայթեցրել TikTok-ըՔաղաքագետը բացատրել է՝ ինչու է Թրամփի հռետորաբանությունը անհանգստացնում ԱՄՆ դաշնակիցներինՀակոբ Արշակյանը մասնակցել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի անդամ և գործընկեր երկրների խորհրդարանների նախագահների առաջին գագաթնաժողովին Ողբերգական դեպք Երևանում. Հայտնաբերվել է ազգությամբ հնդիկ տղայի կիսամոխրացած մարմինըՄոլդովայի խորհրդարանը հրաժարվել է աշխատել ռուսերենով«Սա ֆիասկո է, Նիկո՛լ». Արմեն Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի դետալիզացված տարբերակն է հրապարակել ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել մարդասիրական օգնության մատակարարումները Արևմտյան կիսագնդի երկրներինՍիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում (լուսանկարներ)
Ամենադիտված