«Հարց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին
Ռուսաստանը Հայաստանին գազը տալիս է 189 ԱՄՆ դոլարով: «Հայռուսգազարդը» կամ ավելի ճիշտ «Գազպրոմ-Արմենիան» որպես այդ ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերություն պետք է մտնի Ձեր հանձնաժողով և առաջարկի իր գինը՝ համապատասխան հիմնավորումներով: Այդ ի՞նչ հիմնավորումներ են բերել վերոնշյալ պարոնայք, որ Դուք համաձայնվել եք, որպեսզի սպառողին տրվող գազի գինը դառնա 2 անգամից ավել, իսկ ավելի ստույգ՝ 400 ԱՄՆ դոլար:
Հարցն ուղղում եմ ոչ թե որպես «Ինչ, Որտեղ, Երբ» հեռուստախաղի հաղորդավար, այլ որպես ՀՀ քաղաքացի և սպառող»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ