Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված երեկո Արգենտինայում
Աշխարհ
Հոկտեմբերի 28-ին Բուենոս Այրեսի «Սիրանուշ» հանդիսությունների սրահում կայացավ նորվեգացի ականավոր բեւեռախույզ, գիտնական, հումանիստ, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության ու Նորվեգիայի Թագավորության դեսպանությունների եւ Լատինական Ամերիկայում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի կողմից:
Միջոցառմանը, որին ներկա էին արգենտինական իշխանությունների ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Արգենտինայի հայկական եւ նորվեգական համայնքների անդամներ, մտավորականներ, լրագրողներ, ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Նորվեգիայի Թագավորության դեսպան Նիլս Հաուգստվեյտը, Լատինական Ամերիկայում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակի ղեկավար Էվա Դեմանտը: Առանձնապես հուզիչ էին Նանսենի անձնագրով 1923 թվականին Արգենտինա մուտք գործած Մարի Կարսակլյանի խոսքերը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ