Հայաստան-Լիտվա. միջկառավարական համաձայնագիր մշակույթի բնագավառում
Գիտություն և Մշակույթ
2012 թ. հունվարի 26-ին Վիլնյուսում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր: Այս մասին ասված է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Համաձայնագրի նպատակն է զարգացնել համագործակցությունը երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, գրադարանային և թանգարանային գործի, մշակութային ժառանգության պահպանության, կրկեսային արվեստի, արհեստագործության և այլ բնագավառներում, նպաստել կողմերի միջև մշակութային փոխանակումների, բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Համաձայնագրի հաստատումը բարենպաստ պայմաններ կստեղծի նաև մշակույթին առնչվող տեղեկատվության փոխանակման, միջազգային փառատոներին, մրցույթներին, համաժողովներին երկու երկրների արվեստագետների փոխադարձ մասնակցության համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում