ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Հայաստանը մասնակցեց Մինսկի գրքի միջազգային 19-րդ ցուցահանդես-տոնավաճառին

Գիտություն և Մշակույթ

2012 թ. փետրվարի 8-12-ը Բելառուսի «БЕЛЭКСПО» ցուցահանդեսային ազգային կենտրոնում անցկացվել է գրքի միջազգային 19-րդ ցուցահանդես-տոնավաճառը, որին ավանդաբար մասնակցում է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին ասված է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Հայկական պատվիրակությունը գլխավորել է «Գրքի և հրատարակչական գործի կենտրոնի» տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը: Պատվիրակության կազմում Մինսկի ցուցահանդեսին մասնակցել են նաև «Անտարես» տպագրատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանը, բանաստեղծ, գրականագետ Աշոտ Գաբրիելյանը և այլք:

Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ ցուցահանդեսի կազմակերպիչները Հայաստանին հնարավորություն են ընձեռել հանդես գալու «կենտրոնական ցուցադրողի» կարգավիճակով՝ հայ գրատպության անցյալը և ներկան լավագույնս ներկայացնելու հնարավորությամբ: Ի դեպ «կենտրոնական ցուցադրողի» կարգավիճակը ցուցահանդեսի կազմակերպիչները կիրառել են առաջին անգամ:

Հայաստանյան տաղավարում ներկայացվել է 600-ից ավելի ցուցանմուշ՝ ՀՀ-ում տպագրված գրականություն, ամսագրեր, հանդեսներ: Հայկական տաղավարի շնորհանդեսը կայացել է փետրվարի 11-ին: Ողջույնի խոսքով հանդես են եկել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, բելառուս բանաստեղծ Դրանկո-Մաիսյուկը: Այնուհետև բեմահարթակը տրամադրվել է հայ համայնքի «Էրեբունի» պարային համույթին: Ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին հանդիսությունների դահլիճում ներկայացվել է հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ նկարահանված ֆիլմ: Բելառուսի հայազգի երեխաներին ներկայացվել է մանկական պատկերազարդ գրականություն: Հատկապես տպավորիչ է եղել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի տեղում հնագույն մեթոդներով թղթի ստացումն ու օֆորտների և կավե սալիկների պատրաստումը:
Ցուցահանդեսի օրերին կազմակերպվել են նաև շնորհանդեսներ, կլոր սեղաններ, հանդիպումներ են կայացել Բելառուսում հրատարակվող հայալեզու «Անիվ» հանդեսի և ռուսերեն հրատարակվող «Միասին» թերթի խմբագրակազմերի հետ, տեղի են ունեցել զրույց-քննարկումներ գրքի և գրականության վերաբերյալ, կայացել են երկխոսություններ: Շփումների ընթացքում ձեռք են բերվել ստեղծագործական, հրատարակչական նոր կապեր ու գործնական պայմանավորվածություններ: Ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև ԱՊՀ երկրների գրապալատների, գրքի ցուցահանդեսների կազմակերպիչների հավաքին, հանդիպումներ են եղել Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավարի, մշակույթի և ինֆորմացիայի նախարարների, Մինսկի քաղաքապետի, ինչպես նաև գրողների միության քարտուղարների և նկարիչների միության նախագահի հետ:

Մինսկի ցուցահանդես-տոնավաճառում ներկայացված պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված թվով 203 անուն գիրք և տեսալսողական սկավառակներ հանձնվել են Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը: Հայ համայնքին է ներկայացվել «Լիտոպեդիա» հայերեն էլեկտրոնային բանասիրության հանրագիտարանը, որը պարունակում է գրականությանը և լեզվին վերաբերող բազմաբովանդակ տեղեկություններ:

ՀՀ մշակույթի նախարարությունը ցուցահանդեսին ակտիվորեն մասնակցելու և բազմաբովանդակ էքսպոզիցիայի համար արժանացել է պատվավոր մրցանակի, իսկ ՀՀ-ից ժամանած պատվիրակության անդամները՝ պատվոգրերի: Ցուցահանդեսի անցկացմանը և կազմակերպչական աշխատանքներին ակտիվ ներգրավվածություն և աջակցություն են ցուցաբերել Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակիցները, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված