«Մատրյոշկա»՝ Մերիլ Սթրիփի դեմքով
Աշխարհ
Բեռլինյան կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված աշխարհահռչակ հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփի մամուլի ասուլիսը վերածվել է իսկական շոուի։ Հիշեցնենք, որ Սթրիփը Գերմանիայում ներկայացնում էր «Երկաթե լեդի» անվանումով ֆիլմը, որում նա խաղացել է գլխավոր դերում՝ մարմնավորելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերին։ Դերասանուհին ստացել է նաև մրցանակ՝ «Ոսկե արջ», կինոյի ոլորտում ունեցած ներդրումի համար։
Մամուլի ասուլիսին նրան ընկերակցում էր «Բեռլինալե» կինոփառատոնի տնօրեն Դիտեր Կոսսլիկը։ Դերասանուհուն ջերմ ընդունելություն էր սպասվում։ Ավստրալիայից ժամանած լրագրողը Մերիլ Սթրիփին սեր խոստովանեց և ծաղկեփունջ նվիրեց։ Սակայն, ռուս լրագրողներն ավելի օրիգինալ գտնվեցին. նրանք Սթրիփին նվիրեցին ռուսական ավանդական «Մատրյոշկա»՝ դերասանուհու դեմքով։
Տիկնիկը բացելով՝ Մերիլն էլ ավելի զարմացավ, քանի որ այնտեղ գտավ ևս 2 փայտե տիկնիկ՝ 2-ն էլ նրա խաղացած կերպարների դեմքերով՝ մեկը «Սատանան կրում է Պրադա», մյուսը «Երկաթե լեդի» ֆիլմերից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ