Ուժգին պայթյուն Թուրքիայում
Թուրքիա
Թուրքիայի հարավ–արևելյան շրջանում գտնվող Բինգյոլ քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և նախնական տվյալներով մեկ զոհ։ Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ պայթյունը տեղի է ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության տարածքային գրասենյակի մոտ։ Ենթադրվում է, որ պայթյունը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Բինգյոլ քաղաքը հիմնականում բնակեցված է քրդերով և տեղական իշխանությունները ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածում են Թուրքիայի Քրդական բանվորական կուսակցության առաջնորդներին, ովքեր պայքարում են քրդական պետության ստեղծման համար։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին