Բլեյք Լայվլիին մոլագար երկրպագու է հետապնդում
ԱՄՆ
Վերջերս «Բամբասողը» հեռուստանովելի աստղ Բլեյք Լայվլին (Blake Lively) իրավունք է ստացել օգտվել ոստիկանության պահպանության ծառայության հատուկ աշխատակիցների ծառայություններից, որոնք պետք է պաշտպանեն դերասանուհուն իր իսկ երկրպագուներից մեկի՝ Սերգեյ Միֆլեի (Sergei Mifle) հետապնդումներից։ Միֆլեն ռուս ներգաղթյալ է, որն այժմ ապրում է Նյու–Ջերսիում։ Վերջինս այլևս իրավունք չունի մոտենալ դերասանուհուն և նրա մորը՝ Էլեյնին, ավելի մոտ, քան 100 յարդը, ինչպես նաև պետք է հեռու մնա նկարահանման հրապարակից։
Վերջին շրջանում Միֆլեն, որը կարծում է, թե իր և դերասանուհու միջև առեղծվածային կապ կա, անընդհատ հետապնդում էր Լայվլիին՝ վախեցնելով նրան։ Նա նույնիսկ զանգահարել է աղջկա մորը՝ Էլեյնին, որ զգուշացնի իբր թե դերասանուհուն «սպասվող» վտանգի մասին։ «New York Daily News» պարբերականի աշխատակիցներին հաջողվել է խոսել Սերգեյի հետ և պարզել, որ նա չի մոտենա Լայվլիին, քանի որ չի ուզում, որ իրեն ձերբակալեն։ «Ես միայն ուզում եմ խոսել նրա հետ, նա ինձ շատ է դուր գալիս։ Ես իրեն չեմ ճանաչում, բայց գիտեմ նրան և չեմ կարող լուռ հետևել, թե ինչպես է նա գնում Լինդսի Լոհանի ինքնաոչնչացման ճանապարհով», – ասել է «երկրպագուն»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)