Շվեյցարիայում հայտնաբերվել են 6 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ ԱՄՆ–ի կեղծ պետական պարտատոմսեր
ԱՄՆ
Շվեյցարիայում հայտնաբերվել են ԱՄՆ–ի կեղծ պետական պարտատոմսեր՝ 6 տրլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Կեղծ արժեթղթերը Ցյուրիխ են ներմուծվել Հոնկոնգից, որոնք թաքցված են եղել 3 բանկային պահատուփերում։
Հատուկ գործողությունը կազմակերպել և կառավարել են իտալական ոստիկանության աշխատակիցները։ Հետաքննությունը սկսվել էր դեռ 1 տարի առաջ, Պոտենցե քաղաքի դատախազության կողմից՝ սերտ համագործակցելով շվեյցարական իշխանությունների հետ։
Քննիչների տվյալներով, կեղծ արժեթղթերը, որոնք ավելի քան 2 անգամ գերազանցում են Իտալիայի պետական պարտքը և գրեթե հավասար են ԱՄՆ–ի ամբողջ պետական պարտքի կեսին, նախատեսված են եղել զարգացող երկրների արժեթղթերի շուկաներում վաճառքի հանելու համար։ Ձերբակալվել է 8 մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)