Մոմավառություն` զոհված հերոս-զինվորի հիշատակին
Բլոգոսֆերա
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՍԱ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ: ԿԱՐԴԱԼ ԵՎ ՏԱՐԱԾԵԼ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Այսօր' ժամը 18:00-ին, Ավան վարչական շրջանի 14-րդ փողոց, 8-րդ տուն հասցեում տեղի կունենա կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հոգեհանգստի արարողությունը, ով հերոսաբար զոհվեց իրեն հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը' պահելով դիքերը և այդ կերպով փրկեց իր ընկերներին, իսկ գուցե նաև բոլորիս:
Հերոսներն այսպիսին են լինում: Այսօր այն օրն է, երբ մենք բոլորս մի մարդու պես պետք է մասնակցենք հոգեհանգստի արարողությանը ու պետք է մեր հարգանքի տուրքը մատուցենք դեռ կյանք չմտած, բայց արդեն հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտին:
Թող թշնամին իմանա, որ մենք' հայերս, պատրաստ ենք ազգովի ոտքի կանգնել հանուն մեր զինվորի: Բերեք այսօր Ձեզ հետ մեկական մոմ ու մոմավառությամբ կհիշատակենք մեր հերոս զինվորին:
Մահն իմացյալ' անմահություն է...
Գրառումը` Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ