Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն 

«Պարտադիր կուտակային համակարգը պակաս վտանգավոր չէ, քան պատերազմը, գենոցիդը, երկարամյա երաշտը»

Բլոգոսֆերա

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ այսպես հունվարի 25-ին սահմանադրական դատարանը որոշում է կայացնելու։ Իրականում կենսաթոշակային պարտադիր կուտակային այս համակարգը պակաս վտանգավոր չէ, քան պատերազմը, գենոցիդը, երկարամյա երաշտը և այլն։ Հիմա ես չեմ ուզում երկար-բարակ քննարկել այդ «ռեֆորմի» էությունը։ 2 օրից որոշում է կայացվելու և ուզում եմ սահմանադրական դատարանի հարգարժան անդամների ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որը հետագայում այլևս ուղղել չի լինի։ Ուրախ եմ, որ պատգամավոր դառնալուց հետո այլոց հետ միասին քայլ առ քայլ բարձրացրել եմ այս «ռեֆորմ» կոչվածի էությունը։ Դրանից հետո, մինչ այդ հալած յուղի տեղ ընթացող «ռեֆորմը» սկսել է ճաքեր տալ։

Պարզվել է, որ որևէ հիմնավուրում չկա առ այն, թե այս ինչ «ռեֆորմ» է, որտեղ և ում կողմից է այն երբևէ կիրառվել։ Ռուսաստանի, Էստոնիայի փորձի մասին կառավարության ու իշխանությման ներկայացուցիչների խոսակցությունները հօդս են ցնդել։ Նախ ասացին, ռուսական չէ։ Ապա, երբ գնացինք Էստոնիա և տեսանք էստոնական էլ չէ, ասացին չիլիական է։ Հիմա արդեն ունենք նաև Չիլիի տվյալները. պարզվում է չիլիական էլ չէ։ Այս պահին չեմ ուզում խոսել պարտադիրության, տնօրինման, կուտակման առանձնահատկության, ակտիվների տեղաբաշխման և այլն մասին։ Ուշ է։ Սահմանադրական դատարանի հարգարժան անդամներ, ուզում եմ խոսել 2 բանի մասին, ժամկետայնության և փողերը Հայաստանից «օրինականորեն» դուրս հանելու մասին։ Այ սրանք են, որ գործի դրվելուց հետո հնարավոր չի լինելու ուղղել։ Եվ այսպես, այս «ռեֆորմով» նախատեսվում է 45 տարով աշխատողների եկամուտների 5 տոկոսը (և ավելին) հանրապետությունից դուրս հանել։

Ընդհանուր առմամբ այսօրվա գներով 45 տարում երկրից կհանվի 2.5-3.5 մլրդ դոլար։ Այն 2 ընկերությունները, որոնք իբր թե ընտրված են կառավարիչներ, այդ ընթացքում միլիարդատեր կդառնան։ Սա ազգադավ, կոռումպացված որոշում է։ Նախ, 45 տարվա դեպոզիտներ աշխարհում չկան (ներդրվող համակարգի առավելագույն ծայրակետը 45 տարի է, նվազագույնը 23, միիջնը՝ 34) ։ Ստուգեք, եթե գտնեք, ներողություն կխնդրենք։ 45 տարվա ժամանակաշրջանի տնտեսական հորիզոն լինել չի կարող, գնաճի ինդեքսավորում լինել չի կարող (շղթայական ինդեքսեները այդքան երկար ժամանակի համար մեծ շեղումներ են տալիս)։ Նույնը նաև 34 կամ 23 տարվա համար։ Բոլոր երկրները (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան), որոնք նման բան են արել, ի վերջո փոխել են օրենսդրությունը և պարտադիր կուտակման նորմ սահմանել 10 տարին։ Ըստ այդմ աշխատողը ընդամենը 10 տարի է պարտավոր կուտակել (եթե ուզում ես, կարող ես շատ կուտակել)։ Որպես կանոն, մարդիկ ընտրում են իրենց աշխատանքային կենսագրության վերջին 10 տարիները։ Նույնիսկ Չիլիում են դրան անցել։ Ի դեպ, այդ երկրում առաջին թոշակառուները սկսել են կուտակայինով թոշակ ստանալ։

Եվ ի՞նչ։ Տրամադրված թոշակը կազմել է աշխատավարձի ոչ թե 70 տոկոսը (ինչպես խոստացել էին), այլ 39 տոկոսը։ Իսկ կանանց համար՝ 14 տոկոսը։ Մարդկանց քցել են։ Եվ հեշտությամբ դա բացատրում են երկարատև ժամանակաշրջանի համար գնաճը ճշտորեն ինդեքսավորելու անհնարինությամբ (http://www.prostobank.ua/finansovyy_gid/pensiya/novosti/nakopitelnaya_pensionnaya_sistema_chili_provalilas)։ Երկրորդ, եթե պարտադիր է և պատասխանատվությունը պետությանն է, ապա ի՞նչու միջոցները չփոխանցել գործող պետական կենսաթոշակային հիմնադրամին, ի՞նչու չօգտագործել տեղական կառավարիչների ինստիտուտը։ Հայոց պետությունից վերև ի՞նչ ունենք։ Ին՞չ դիվերսիֆիկացիայի մասին է խոսքը։ Եթե մեր պետությունը չլինի դիվերսիֆիկացիան ու՞մն է պետք։ Արտասահմանից ոմանք գովում են այս «բարեփոխումը”։ Կգովան բա ի՞նչ կանեն։ Ին՞չ վատ է հուսալիության անվան տակ երկրից տարեկան 50-100 մլն դոլար դուրս քաշել։ Գլոբալ մրցակցության պայմաններում սա նվեր է։ Բացի այդ, պարտադիրության պարագայում ի՞նչ տարբերություն վճար է, թե հարկ։ Ի՞նչի եք մեզ հարկում հանուն արտասահմանի։ Դե նայեք ոնց են վարվում Էստոնիայում, Նորվեգիայում, Անգլիայում. մուծում կատարում ես, ստանոււմ ես արտոնություն եկամտահարկի մեջ։ Խելքները չ՞էր հասնում։ Եթե հունվարի 25-ին ՍԴ-ն սա չկասեցնի, ապա միջոցների «օրինական» արտահոսքը անխուսափելի կլինի։ Միայն այս անպատասխանատու քայլի պատճառով երկրի ՀՆԱ-ի հավելաճի տեմպը տարեկան պակասելու է 04.-0.5 տոկոսով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարան Բրազիլիան հետ է կանչել իր դեսպանին Արգենտինայից Ավստրալիայում ծրագրում են վերականգնել նացիստական Գերմանիայի առաջնորդներից մեկի «Մերսեդես»-ը Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Reuters. ԱՄՆ-ն ու Ուկրաինան քննարկել են օդային հրադադարի առաջարկը ԱՄՆ-ում կայանք են ստեղծել՝ դրոնների պարսի դեմ պայքարելու համար Իրանի գերագույն առաջնորդը նշել է ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման պայմանը Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին ԱՄՆ-ը մշակում է ԴՆԹ թեստ՝ կենսաբանական զենքը դաշտային պայմաններում նույնականացնելու համար Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենադիտված