«Ադրբեջանական ԶԼՄ-ներն անցան հարձակման». ադրբեջանագետ
Բլոգոսֆերա
Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես և սպասվում էր, ադրբեջանական ԶԼՄ-ներն անցան հարձակման: Այսօր տեղեկություն են տարածել, որ հայկական զինված ուժերը դիվերսիոն գործողություններ են սկսել սահմանի ողջ երկայնքով: Բացի դրանից խախտվել է հրադադարի ռեժիմը:
Նախ Ադրբեջանի ՊՆ-ը հերքեց, որ իրենց զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել, իսկ այնուհետև հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ապատեղեկատվություն տարածելով փորձում են մարդկանց շեղել ներքին խնդիրներից, մանավանդ հաշվի առնելով բողոքի վերջին ցույցերը՝ կապված կենսաթոշակային բարեփոխումների հետ: Բացի դրանից իբր Հայաստանում փորձում են բանակի կորուստների պատասխանատվությունը դնել Ադրբեջանի վրա:
Իրականում ապատեղեկատվություն տարածում են հենց ադրբեջանական ԶԼՄ-ները: համենայն դեպս վերջին դեիվերսիան անհերքելի փաստ է, և դրա հերքումը վերստին ապացուցում է, որ մարդկանց ուղեղները լվանալը հարևան երկրում «գեղեցիկ» ավանդույթի է վերածվել»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ