Microsoft–ը կփոխի Windows–ի լոգոտիպը
Աշխարհ
Microsoft–ը որոշել է փոխել Windows օպերացիոն համակարգի լոգոտիպը։ Windows–ի նոր տարբերակը թողարկվելու է արդեն նոր լոգոտիպով՝ արդեն 20 տարի օգտագործվող, բոլորիս ծանոթ բազմագույն դրոշի փոխարեն սխեմատիկ պատուհանի պատկերով։
Այսպիսով, ընկերությունը ցանկանում է վերադառնալ արմատներին. միագույն նոր տարբերանշանը նման կլինի 1985 թվականին ստեղծված Windows 1.0 օպերացիոն համակարգի տարբերանշանին։
Microsoft–ը նոր օպերացիոն համակարգով հույս ունի շուկայից դուրս մղել «պլանշետային» շուկայից իր մրցակիցներին՝ միևնույն ժամանակ ձեռքից բաց չթողնելով անձնական համակարգիչների սպառման ոլորտը։
Windows 8-ի նախնական տարբերակը կներկայացվի փետրվարի 29-ին կայանալիք Mobile World Congress համաժողովում, հաղորդում է «РИА Новости»–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ