Ռիհաննան, կարծես թե, ներել է նախկին սիրեցյալին
Աշխարհ
Համաշխարհային համբավ ունեցող երգչուհի Ռիհաննան ծննդյան տարեդարձը սկսել է նշել մեկ շաբաթ ավելի շուտ։ Երգչուհին իր ընկերների համար երեկույթ էր կազմակերպել Բեվեռլի–Հիլզի առանձնատանը։ Սակայն իրականում, Ռիհաննայի 24-ամյակը լրանալու է միայն վաղը՝ փետրվարի 20-ին։
Երեկույթին ներկա է եղել շուրջ 100 մարդ, որոնց թվում են եղել Ֆերջին, Քեթի Փերին։ Ներկաներից մեկը Թվիթերի իր էջում գրել է, որ Ռիհաննան երեկույթին մասնակցելու էր հրավիրել նաև իր նախկին զուգընկերոջը՝ Քրիս Բրաունին, որը երեք տարի առաջ ձերբակալվել էր՝ Ռիհաննային ծեծի ենթարկելու պատճառով։ Հավանաբար, երգչուհին ներել է նախկին սիրեցյալին, ինչի մասին վաղուց արդեն լուրեր են շրջանառվում ամերիկյան մամուլում։
«Քրիս Բրաունը հյուրերի թվում էր, իսկ Ռիհաննան աշխարհի ամենաերջանիկ կնոջ պես էր իրեն պահում»,– նշել էր ականատեսը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ