Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. պատգամավորներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանի նիստում կրկին վիճաբանություն է սկսվել պատգամավորների միջև, որը սկսվել է դատական բարեփոխումների մասին օրինագծի քննարկման ընթացքում: Այս մասին հաղորդում է interfax-ը:
Վիճաբանությունը տեղի է ունեցել «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավոր Օքթայ Սարալի և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանի միջև:
Ըստ ընդդիմության' ծեծկռտուքի պատճառ դարձած օրինագիծը հնարավորություն է տալիս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փակել կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննությունը:
Ծեծկռտուքի հետևանքով` տուժել է Բյուլենթ Թեզջանը: Նա` ստանալով ուժեղ հարված աչքին, տեղափոխվել է հիվանդանոց:
Խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յակուտն օրինագծի վերաբերյալ ստիպված է եղել հետաձգել նիստը:






















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)