Մադոննան ճանաչվել է երաժշտության պատմության ընթացքում մեծագույն կինը
Գիտություն և Մշակույթ
Մադոննան երաժշտության պատմության ընթացքում մեծագույն կնոջ ընտրությանն առավելագույն ձայներ է ստացել՝ առաջ անցնելով Լեդի Գագայից և Բեյոնսեից։
53-ամյա երգչուհին գլխավորել է VH1 վարկանշային աղյուսակը, որը կազմվել է՝ հաշվի առնելով վերջին քսան տարվա ընթացքում երաժիշտների ձեռքբերումները։
Մերայա Քերրին ու Բեյոնսեն զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները, իսկ առաջին հնգյակը եզրափակում են Լեդի Գագան ու Ադելը։
Վերջերս մահացած Ուիթնի Հյուսթոնը հայտնվել է վարկանշային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։ Նրան հաջորդում են Քրիստինա Ագիլերան, Մերի Ջեյ Բլայդջը և Փինկը։ Բրիտնի Սփիրսը գրավել է ընդամենը 11-րդ հորիզոնականն, իսկ Ռիհանան՝ 20-րդը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում