Իսրայելը չպետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին
Իրան
Իսրայելն այս պահին չպետք է հարվածներ հասցնի իրանական միջուկային օբյեկտներին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը։
«Ես չեմ կարծում, որ այս պահին իմաստավոր է Իրանի ուղղությամբ Իսրայելի հնարավոր հարձակումը։ Իմ կարծիքով, Իսրայելը, ինչպես աշխարհի բոլոր երկրները, պետք է սպասի, տեսնելու համար՝ արդյոք մեր այժմյան մարտավարությունը հաջողությամբ կպսակվի»,- ասել է նա՝ մանրամասնելով խնդրի վերաբերյալ այսօր որդեգրած մարտավարությունը. Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումներն ու պատժամիջոցները՝ բանակցությունները վերսկսելու պատրաստակամությամբ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru