«Թալիբան»–ն իր վրա է վերցրել ՆԱՏՕ–ի ավտոշարասյան վրա հարձակման պատասխանատվությունը
Մերձավոր Արևելք
«Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել այսօր Քաբուլում ՆԱՏՕ–ի ռազմական ավտոշարասյան վրա կատարված հարձակման պատասխանատվությունը։ Մահապարտ ահաբեկչի հաձակման զոհ են դարձել 13 ամերիկացի զինծառայող։
Ըստ Աֆղանստանի Ներքին գործերի նախարարության հաղորդման՝ ՆԱՏՕ–ի ավտոշարասյան մոտ ականապատված մեքենայի պայթեցման արդյունքում զոհվել է նաև 3 խաղաղ բնակիչ և մեկ ոստիկան։
Նշենք, որ այսօր սա արդեն երկրորդ պայթյունն է Աֆղանստանում։
Առաջինը տեղի էր ունեցել Ասադաբադ քաղաքում, որտեղ մահապարտ ահաբեկչուհին շահիդի գոտին գործարկել էր հետախուզության վարչության շենքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է պահակածին ծառայության 2 աշխատակից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)