ԱՄՆ նախագահների վարկանիշները. Բուշ կրտսերն ամենաանհաջող նախագահն է
ԱՄՆ
Ամերիկացիներն այսօր նշում են իրենց պետական տոնը՝ Նախագահների օրը։ Ի սկզբանե այս տոնը նշվում էր Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը, որը ծնվել է 1732-ի փետրվարի 22-ին։ Բայց քանի որ փետրվարի 12-ին է ծնվել 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը, հետագայում որոշում էր կայացվել տոնը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի օրը, այն է՝ երկու նախագահների ծննդյան օրերի միջև ընկած օրը։
Եթե Վաշինգտոնը կանգնած է եղել պետականության հիմնադրման ակունքներում, Լինքոլնն իր հերթին էական գործունեություն է ծավալել՝ պետության հիմքերն ամրապնդելու ուղղությամբ։
Պետական տոնի նախօրեին Հարրիսի հետազոտական ծառայությունը հրապարակել է համաժողովրդական հարցման արդյունքները, որի նպատակն է եղել պարզել, թե ԱՄՆ պատմության 44 նախագահների վարկանիշը։ Առաջին հորիզոնականն է զբաղեցրել Լինկոլնը (32%)։
Առաջին հնգյակում են հայտնվել Ռոնալդ Ռեյգանը (26%), Ջորջ Վաշինգտոնն ու Ջոն Քենեդին (21-ական տոկոս), Բիլ Քլինթոնը (19%)։
Երկրորդ աշխարհամարտից հետո Սպիտակ տան նախագահներից առավելագույն վարկանիշն ունեն Ռեյգանը (25%), Ֆրանկլին Ռուզվելտը (19%), Քենեդին (15%) ու Բիլ Քլինթոնը (12%)։ Մյուս նախագահներն, այդ թվում՝ Բարաք Օբաման, ըստ հարցման արդյունքների, ստացել են 4 և պակաս տոկոս։
Հատկանշական է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ամենաանհաջող նախագահ է համարվել Ջորջ Բուշ կրտսերը (27%), որին հաջորդում են Օբաման (22%) ու Ռիչարդ Նիքսոնը (12%)։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)