Beverly Hilton-ի հյուրերը փոխհատուցում են պահանջում Հյուսթոնի մահվան պատճառով ի հայտ եկած անհարմարությունների համար
ԱՄՆ
Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցի հյուրերը փոխհատուցում են պահանջել ադմինիստրացիայից՝ փետրվարի 11–ին հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի անսպասելի մահվան պատճառով հյուրանոցում ստեղծված անհարմարությունների համար։ Հյուրանոցի հյուրերի կարծիքով, Beverly Hilton–ում ստեղծված իրավիճակը բոլորովին անընդունելի է, սակայն հյուրանոցի ղեակավարությունն ուղղակի «լվացել է ձեռքերը», հաղորդում է Итар-Тасс–ը։
Դեպքի ժամանակ ոստիկանությունն ամբողջությամբ շրջափակել էր հյուրանոցի 4–րդ հարկը, որտեղ գտնվում էր Հյուսթոնի վարձակալած սենյակը։ Մինչ նախաքննչական մարմնի աշխատանքների ավարտը, անվտանգության մարմինները հյուրանոցի հյուրերի վարձակալած համարների էլեկտրոնային բանալիները վերցրել են նրանցից։ Հյուրանոցի բնակիչները հայտնել են, որ ստեղծված անհարմարությունները բավարար հիմք են հանդիսանում՝ փոխհատուցում պահանջելու համար։ Նրանք դիմել են հյուրանոցի ղեկավարությանը՝ փոխհատուցում և կամ զգալի զեղչ կիրառելու պահանջով, սակայն հյուրանոցի ղեկավարությունը հրաժարվել է այդ պահանջը կատարելուց և առաջարկել է իրենց բողոքները ներկայացնել «Բողոքների և առաջարկությունների գրքույկում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)