«Սա վիրավորական է ցանկացած ադեկվատ ՀՀ քաղաքացու համար»
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շատ ակտիվ քաղաքացիներ այսօր նախանձով են նայում ուկրաինական դեպքերին: Մինչդեռ Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի և մասնատման շեմին:
Մեր իշխանությունները պետք է լուրջ հետևություններ անեն,թե ինչպիսի մթնոլորտ է այսօր Հայաստանում, որ շատերը ուկրաինական սցենարը նախընտրում են մեր «դանդաղ շտապելուն»:
Եթե լուրջ հետևություններ և քայլեր չլինեն, կնշանակի ՝քաղաքական էլիտան ոչ մի հետևություն չի արել մարտի 1 ի ողբերգական դեպքերից:
Այսօր հայտնի դարձավ, որ Պուտինը Բրյուսելում հայտարարել է, որ Եվրասիական միությունը պատրաստ է Եվրոպական միության հետ բանակցել Ազատ առևտրի գոտու մասին:
Այն, ինչ մենք անում էինք 4 տարի և ռուսներն հաջողությամբ վիժեցրին, հիմա իրենք են առաջարկում և անում: Սա վիրավորական է ցանկացած ադեկվատ ՀՀ քաղաքացու համար:
Իսկ իշխանությունների կողմից ոչ մի ողջամիտ բացատրություն»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ