Google–ի նախկին ղեկավարը 1,5 միլրարդով վաճառում է ընկերության իր բաժնեմասը
Աշխարհ
Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը ընկերության 2.4 միլիարդ արժողությամբ կապիտալը նախատեսում է վաճառել 1.5 միլարդ դոլարով։ Բաժնետոմսերի վաճառքը տեղի է ունենալու այս տարվա ընթացքում։
Ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ 56-ամյա Շմիդտն այդպիսով ակնկալում է դիվերսիֆիկացնել սեփական արժեթղթերի փաթեթը, հաղորդում է Газета.Ru–ն։
Այսպիսով, ձեռնարկատերի մասնաբաժինը Google-ի բաժնետիրական կապիտալում կկրճատվի՝ 2,8%-ից հասնելով մինչև 2.1%–ի։
Շմիդտը, որն ընկերությունը 10 տարի ղեկավարելուց հետո անցյալ տարվա ապրիլին ղեկավարի պաշտոնը զիջեց Լարի Փեյջին, իր բաժնետոմսերը վաճառելու որոշումը կայացրել էր 2011–ի նոյեմբերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ