Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել 

Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Բլոգոսֆերա

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԺԿ-ի անունից ԵԽԽՎ-ում «Ինտենետը և քաղաքականությունը» զեկույցի կապակցությամբ:

Զեկուցող Ան Բրասոր

Հարգելի′ գործընկերներ,

Նախ՝ քանի որ խոսում եմ քաղաքական խմբի անունից նշեմ, որ ԵԺԿ-ն աջակցում է այս զեկույցը:

Թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցողին համակողմանի զեկույցի համար, քանի որ այն բարձրացնում է մի շարք բարդ հարցեր, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել և գտնել դրանց պատասխանները:

Ժամանակակից աշխարհում ինտերնետի դերը հնարավոր չէ թերագնահատել: Այն դարձել է յուրաքանչյուր հարցի քննարկման, տեղեկություններ ստանալու և կիսելու, առավել կարևոր հարցերի քննարկմանը հասարակության մասնակցությունը ապահովելու առաջատար հարթակ: Ինչպես նշված է զեկույցում, համացանցը նպաստում է այնպիսի իրավունքների իրականացմանը, ինչպիսիք են հավաքների, խոսքի և տեղեկատվության ազատությունը: Քաղաքական ասպարեզում այն քաղաքական գործիչների և ընտրողների միջև կապը դարձրել է ուղղակի' վերածվելով քաղաքական քարոզարշավների նոր ազատ ասպարեզի, կապ հաստատելով մարդկանց հետ և նրանց ձայնը ավելի լսելի դարձնելով: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ համացանցի նման հզոր ցանկացած գործիք կարող է դառնալ վտանգավոր զենք, եթե այն սխալ ձեռքերում է: Հիմնական խնդիրը, որը կարող է նսեմացնել համացանցում ազատության առավելությունները հաշվետվողականության և պատասխանատվության բացն է:

Հաշվետվողականության պակասը վտանգավոր է ազգային անվտանգության, այնպես էլ անհատի համար: Ակնհայտ է, որ համացանցի բնագավառում պատասխանատվության սահմանումը շատ բարդ ընթացակարգ է, որը ընդգրկում է տարբեր բնագավառների մասնագետների կողմից իրականացվող լայնածավալ աշխատանք՝ հաշվի առնելով հարցի և′ տեխնիկական, և′ իրավական կողմերը: Բոլոր շահագրգիռ խմբերի և մասնագետների ներկայացուցիչներից կազմված հետազոտական թիմերի ստեղծումը, ուսումնասիրման շրջանակների և սկզբունքների սահմանումը, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարությունը, քաղաքականությունը և համացանցը» վերտառությամբ սպիտակ փաստաթղթի մշակման սկիզբը Եվրոպայի խորհրդի և դրա անդամ պետությունների համար կստեղծեն ամուր հիմք վիրտուալ բնագավառում վտանգների վերացման քարոզչություն սկսելու համար՝ հանուն համացանցում և իրական կյանքում մարդկային արժանապատվության և քաղաքական անձեռնմխելիության պաշտպանության:

ժամանակակից աշխարհի խնդիրներից մեկը անանուն աղբյուրներից ստացվող լայնածավալ տեղեկատվությունն է, որը կարելի է գտնել համացանցում: Գլխավոր խնդիրն այն է, որ գրեթե անհնար է գտնել աղբյուրը, մեկնաբանության հեղինակին և պահանջել վնասների հատուցում, տալ այս հարցի իրավական լուծումը:

Անանուն տեղեկատվություն տարածող անձինք և հեղինակները հաճախ գտնվում են սոցիալական ցանցերում, գրանցված են կեղծ անուններուվ, օգտագործում են կեղծ անուններ՝ վիրավորական մեկնաբանություններ թողնելու և տարածելու համար, ինչը համարվում է մարդկային արժանապատվությունը ոտնահարող արարք: Ահա այստեղ ենք մենք բախվում համացանցում պատասխանատվության խնդրի հետ, քանի որ այդպիսի խախտումներից վնասների հատուցման մեխանիզմների բացակայությունը ոտնահարում է մարդկային արժանապատվությունը, որի պաշտպանությունը ուղղակիորեն կարգավորված է բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով և պայմանագրերով: Եվրոպայի խորհրդի մի շարք անդամ երկրներում կեղծանունների գործածմամբ վիրավորական մեկնաբանություններ թողնելը դարձել է նոր տենդենց և այն, ինչը պատժելի է իրական կյանքում, դուրս է պատասխանատվությունից համացանցում: Ինչը նշանակում է, որ համացանցը մեր օրերում հնարավորություն է տալիս հակառակ գնալ ժամանակակից աշխարհի հիմնարար սկզբունքներին, անդամ պետությունների կողմից ստորագրված կոնվենցիաներով երաշխավորված և պաշտպանվող արժեքին՝ մարդկային արժանապատվությանը:

Դժվար է գտնել այս հարցի ճիշտ լուծումը, քանի որ հաշվետվողականությունը և պատասխանատվությունը չպետք է դիտարկվեն և օգտագործվեն որպես գրաքննության գործիք, այլ պետք է դիտարկվեն որպես այնպիսի վիրտուալ ոլորտի կերտման ուղի, որտեղ մարդկային արժանապատվությունը կարող է պաշտպանվել: Իրավիճակը ավելի է բարդանում, երբ ԶԼՄ-ները տարածում են այդպիսի տեղեկատվությունը՝ չկրելով պատասխանատվության հետագա բեռը:

Թերևս սա է պատճառ հանդիսացել Եվրոպական դատարանի նախադեպային մի շարք այնպիսի որոշումների, որոնք սահմանում են, որ ԶԼՄ-ները պատասխանատու են անանուն, անհասցե օգտատերերի կողմից էլեկտրոնային կայքերի օգնությամբ կամ օգտագործմամբ թողնված վիրավորական մեկնաբանությունների և մոլորեցնող տեղեկատվության համար: Այս առումով կարծում եմ մենք անելիքներ ունենք իրավական դաշտում:

Շնորհակալություն ուշադրության համար:

Գրառումը` Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը և Արաղչին քննարկել են Կիևի կողմից իրանական նավի վրա հարձակման հետ կապված իրավիճակը Կամո Ունանյանը՝ Աշխարհի չեմպիոն «Ռեալ»-ը նոր տրանսֆեր է համաձայնեցրել. Ջեյքոբս Ռուսական ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Շևչենկո բնակավայրը. ՌԴ ՊՆ Չինաստանի գիտնականները լուծել են հարյուրամյա մաթեմատիկական խնդիրները Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը Դավիթ Խուդաթյանն այցելել է «Թեհրան - հյուսիս» ճանապարհի կառավարման կենտրոն Իրանի ԱԳ նախարար. Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա Պուտին․ Ռուսաստանը պատերազմ չի սկսել Ճապոնացի երկու ֆուտբոլիստ տեղափոխվել է ԱՊԼ. պաշտոնական Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա Կենցաղային վեճից հետո բնակարանում լուսաձայնային ատրճանակից կրակոցներ են հնչել Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է «Հատուկ ռազմական գործողության հերոսները պատմություն են կերտում». Պուտին Նոր հարվածներ են հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Ապացուցել ենք՝ մեր դրոնները խոցում են նույնիսկ Մոսկվայից հեռու գտնվող թիրախները. Զելենսկի Վեհափառը վստահություն է հայտնել՝ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան ուխտավորների համար Ռուսաստանը հարված է հասցրել թուրքական նավին Կրեմլը «վաղաժամ» է համարում օդային դադարի մասին հաղորդագրությունները Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել ու փորձել փախուստի դիմել (տեսանյութ) «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պետք է թիմի ավագի թևկապը վստահի Ջուդ Բելինգեմին. Պետի Հայաստանը Ռուսաստանից յուղազերծ չոր կաթի ներմուծողների թոփ-3-ում է Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ դիրքորոշման մեջ. Պեսկով Ֆուտզալի ԱԱ-2028. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում Ովքեր են Հայաստանի ծանրամարտի աղջիկների երիտասարդական առաջնության չեմպիոնները Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից Ռումինիան հայտնել է օդային տարածքում երրորդ անօդաչուի խոցման մասին Թեհրանը դադարեցրել է պատասխան հարվածները՝ ԱՄՆ-ի գործողությունների կասեցումից հետո Բեռլինում վրաերթի մանրամասներ են ի հայտ եկել Արաքս գետի վրա հնարավոր է երկրորդ կամուրջը կառուցվի Իրանը հայտնել է բանակին նորագույն անօդաչու սարքերի մատակարարման մասին Իրանը հարվածների ընթացքում ոչնչացրել է ԱՄՆ-ի 11 ինքնաթիռ և ուղղաթիռ Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել Իրանը պաշտոնապես դադարեցրել է տարածաշրջանում ռազմական գործողությունները. բանակի ներկայացուցիչ Վաղը ես կմեկնեմ Վաշինգտոն՝ Թրամփի հրավերով. Նեթանյահու 25 տարի անց Եվրամիությունը կվերանա. Օրբան Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Պուտինի նոր պահանջը միգրանտներին. Ռուսաստանում մնալու կանոնները փոխվում են Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը Իրանը հայտնել է Օմանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի Չի բացառվում Իրանի դեմ լայնածավալ պատերազմի վերսկսումը. Թրամփ Իսրայելն արդեն երրորդ օրն է արշավանքներ է իրականացնում Արևմտյան ափին․ ձերբակալվել է մոտ 40 պաղեստինցի Վարչապետը Գոշավանքում մասնակցել է սուրբ պատարագի (տեսանյութ) ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված