Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը Սիրիայի օդային տարածքում թռիչքներ են կատարում
Մերձավոր Արևելք
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը իրաքյան ռազմաբազաներից հետախուզական թռիչքներ են իրականացնում Սիրիայի օդային տարածքներում, հաղորդում է Интерфакс–ը՝ հղում անելով «Huantsyu shibao» չինական թերթի տարածած հաղորդագրությունը։
«Ինչպես հաղորդում է թերթը, Սիրիայի օդային տարածքում հետախուզական թռիչքներ են իրականացնում ամերիկյան UAV MQ-9 մոդելի անօդաչու թռչող սարքերը, որոնք տեղակայված են Իրաքում», – ասել է թերթի սիրիացի թղթակիցը։
Նա նշում է, որ այդ սարքերը «լուսանկարներ և վիդեո կադրեր է հաղորդում կառավարման կենտրոնին»։ Նյութի հեղինակը հայտնել է նաև, որ ինքը Լիբիայում ռազմական գործողությունների ժամանակ ամերիկացի օդաչուների մոտ տեսել է այդպիսի տեղեկությունների բազա, որոնց միջոցով նրանք կարողանում էին գտնել ռմբակոծման թիրախը։ Դրանց միջոցով հստակ նշվում է ռմբակոծության թիրախ հանդիսացող վայրը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)