Թոմն ու Ջերրին 72 տարեկան են (տեսանյութ)
ԱՄՆ
Թոմ կատվի և Ջերրի մկան փոխհարաբերությունների մասին պատմող մուլտֆիլմը ստեղծվել է 1940-ին և առաջին անգամ էկրան է բարձրացել 1940-ի փետրվարի 20-ին։
Մուլտի սերիաներից մեծ մասում ցուցադրվում են մկանը բռնելու կատվի անհաջող փորձերը։
Թոմը մուգ կապույտ անտրոպոմորֆ կատու է, որն էկրանին առաջին անգամ հայտնվել է Ջասպեր անունով։ Տարածված այն կարծիքը, թե Ջասպերը Թոմի ազգանունն է, ճիշտ չէ։
Ջերրին շագանակագույն անտրոպոմորֆ մուկ է, որի սկզբնական անունը եղել է Ջինքս։ Ջերրիի ամբողջականն անունն է Ջերալդ Մաուս։
Մուլտսերիալը ստեղծվել է հոլիվուդյան MGM ստուդիայի կողմից և մինչ դրա փակումը՝ 1985-ը հենց այդ ստուդիան է թողարկել մուլտֆիլմի հետագա սերիաները։
1961-ին MGM-ն մուլտֆիլմի նկարահանման իրավունքը վաճառել է չեխական «Ռեմբրանդ Ֆիլմս» ստուդիային, որն ընդհանուր առմամբ թողարկել է 13 սերիա։ Դրանք համարվում են մուլտֆիլմի պատմության ընթացքում ամենաանհաջողները։
1963-ին մուլտֆիլմի նկարահանումները կրկին տեղափոխվում են Հոլիվուդ՝ «Սիբ Թաուեր 12» ստուդիա, որտեղ էլ մինչ 1967-ը նկարահանվում են հետագա սերիաները։
Հատկանշական է, որ մուլտսերիալի լավագույն սերիաներն են համարվում 1940-1958 թվականներին նկարահանվածները, որոնք էլ ստացել են 7 «Օսկար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)