Աբդուլլահ Օջալանը նամակով դիմել է հայերին
Թուրքիա
Աբդուլլահ Օջալանը՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը, ով ցմահ ազատազրկման է դատապարտված, ուղերձ է հղել հայերին` 1915թ.-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Օջալանը հայերի նկատմամբ տեղի ունեցած Ցեղասպանությունը որակել է անմարդկային և հայտարարել, որ հայերը մեծ պայքարի արդյունքում կարողացել են մնալ կանգուն և հաստատուն:
Նա նաև նշել է, որ երբեք բացասական վերաբերմունք չի տածել հայերի նկատմամբ և իր կողմնակիցները պայքարում են ոչ միայն քրդերի, այլ նաև հայերի ու մյուս բնիկ ժողովուրդների ազատության և կրոնի համար:
Օջալանի նամակը հանձնվել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով։
Հիշեցնենք, որ 1999 թվականի հունիսի 29-ին Թուրքիայի դատարանն Օջալանին դատապարտեց մահվան: Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում, որի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի վճիռը փոխարինեց ցմահ ազատազրկմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)