Գյուլն անդրադարձել է 1915-ի իրադարձություններին
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Իտալիա կատարած այցի ընթացքում անդրադարձել է նաև 1915-ի իրադարձություններին: Այս մասին հայտնում է թուրքական kafesiyaset.com լրատվականը:
«Հայկական հարցի քննարկման համար Թուրքիայում այլևս արգելքներ չկան և 1915-ի իրադարձությունների հարցում «լուռ դիվանագիտություն է հարկավոր»,-ասել է Գյուլը:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ 2014-2015 թվականներին Թուրքիան միջազգային հարթակներում բախվելու է մի շարք դժվարությունների, սակայն Թուրքիան պատրաստ է հաղթահարել այդ բոլոր խնդիրները, իսկ երկրում հայկական հարցի քննարկման առաջ դրված տաբուները վաղուց վերացված են:
«Այն տարիների ցավերն այս հողերի վրա են տեղի ունեցել: Դրանք ընդհանուր ցավեր են: Մենք պետք է կարողանանք խոսել դրանց մասին: Բայց այլ դժբախտություններ էլ են տեղի ունեցել, դրանցից մեկն առաջ տանելը թերի կլինի: Այս հարցերում լուռ դիվանագիտություն է հարկավոր»,-ավելացրել է Թուրքիայի նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)