Metallica-ի հազարավոր երկրպագուներ անկարգություններ են սկսել համերգի չեղյալ հայտարարման պատճառով (Վիդեո)
Գիտություն և Մշակույթ
Հնդկաստանի մայրաքաղաքում լեգենդար Metallica ռոք խմբի երկրպագուների անկարգություններ են սկսել այն բանից հետո, երբ համերգի կազմակերպիչները այն չեղյալ են հայտարարել։
Ինչպես հաղորդում է BBC–ն խմբի պատմության մաջ առաջին անգամ հնդկաստանում նախատեսված համերգը նվիրված էր այս հանգստյան օրերին տեղի ունենալիք «Ֆորմուլա–1»–ի Գրան–պրիին։
Համերգը չեղյալ է հայտարարվել «տեխնիկական պատճառներով»։
«Դժողքն ազատություն է ստացել»,– այսպես են մեկնաբանում հնդկական ԶԼՄ–ները համերգի չեղյալ հայտարարման մասին լուրերին ի պատասխան ռոք–ֆանատների սկսած անկարգությունները։
Երկու ժամվա ընթացքում ամբոխն ավերել է համերգային հարթակը։ Հեռուստաընկերությունների հաղորդած տեղեկություններով՝ ֆանատների պատճառած վնասը գնահատվում է մոտավորապես 200 հազար դոլար։
Իրենք՝ անկարգությունների մասնակիցները, ԶԼՄ–ներին հայտնել են, որ «խիստ հիասթափված են» համերգի չեղարկման պատճառով։
Նշենք, որ կիրակի օրը նախատեսված է խմբի համերգը Հնդկաստանի հարավում գտնվող Բանգալոր քաղաքում և սպասվում է, որ խումբն, ամեն դեպքում, Հնդկաստանում հանդես կգա համերգով։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում