Էրդողանի վարկանիշը Թուրքիայում աննախադեպ անկում է ապրել
Թուրքիա
Թուրքիայում անցյալ դեկտեմբերի կեսերին սկսված կոռուպցիոն սկանդալից հետո վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակությունն ու նրա գլխավորած' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշն աննախադեպ անկում են ապրել: Այս մասին հայտնում է թուրքական «Զաման» թերթը՝ վկայակոչելով հավաքական հետազոտությունների «Ջիհան» ծառայության կողմից անցկացված վերջին հարցումների արդյունքները:
«Ջիհան»-ի հետազոտությունները ցույց են տվել, որ թուրքական կառավարության վարած քաղաքականությունը և քաղաքական նախապատվությունները լուրջ ճեղքվածքներ են տվել: Ընտրողների 60 տոկոսից ավելին, կոռուպցիոն սկանդալի հետ կապված, ի հակառակ Էրդողանի կողմից դրանք «հեղաշրջում» որակվելու, նշել են, որ դեկտեմբերի 17-ը կաշառակերության և ապօրինությունների դեմ գործողություն էր:
Իսկ այն հարցին, թե ում կցանկանային տեսնել երկրի հաջորդ նախագահ, հարցվածների 47 տոկոսը նշել են գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի, իսկ 17,5 տոկոսը' վարչապետ Էրդողանի անունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում միաժամանակյա անկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի քանի նախարարների որդիների, գործարարների, 50-ից ավելի անձանց, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)