«Եթե Սերժ և Տիգրան Սարգսյանները հստակ պատասխաններ չներկայացնեն, կկազմակերպենք միասնական երթ». «Նաիրիտի» աշխատակիցներ
Բլոգոսֆերա
«Ներկա պահին բանակցություններ են ընթանում մի շարք քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչների հետ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձների ուշացման խնդրում միասնական պահանջներ ներկայացնելու հարցում:
Եթե մինչև փետրվարի 10-ը Սերժ և Տիգրան Սարգսյանների կողմից հստակ պատասխաններ չներկայացվեն «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և աշխատակիցների աշխատավարձների ուշացման հարցում մենք կկազմակերպենք միասնական երթ-ցույց փետրվարի 11-ին:
Փոփոխությունների դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք ձեզ ժամը և օրակարգը:
Արտաշես Ավետիսյան
ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր»,- գրառումը «Նաիրիտ գործարան» ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ