Սիրիայում իսրայելցի և թուրք հետախույզներն օգնում են ընդդիմադիրներին
Մերձավոր Արևելք
Սիրիայում թուրքական և իսրայելական հետախուզական գաղտնի հատուկ ջոկատներ են գործում, որոնք աջակցում են ընդդիմությանը Բաշար Ասադի ռեժիմը տապալելու նպատակով, հաղորդում է Интерфакс–ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Ըստ հաղորդագրությունների, անցյալ շաբաթ Սիրիայի զինված ուժերը ձերբակալել են թուրքական բանակի մոտ 50 հետախույզների, որոնք ռազմական հմտություններ են սովորեցրել սիրիական ընդդիմությանը։
Միևնույն ժամանակ իրանական լրատվամիջոցները, հղում անելով Սիրիայի զինված ուժերի ղեկավարությանը, հաղորդել են, որ Սիրիայի տարածքից հեռացվել է իսրայելական հրամանատարական մի ջոկատ, որն աջակցել է «Ազատ սիրիական բանակին»։
Գերի ընկած թուրք զինվորական հետախույզներից յոթը խոստովանել է, որ իրենք պատրաստվել են իրականացնել իսրայելական «Mossad» հետախուզական կազմակերպության նախապատրաստած ահաբեկչական գործողությունները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)